19 07 2021

Քրիստինե Վարդանյանը կանչվել է հատուկ քննչական վարչություն

Քրիստինե Վարդանյանը կանչվել է հատուկ քննչական վարչություն

Հուլիսի 23-ին կանչվել եմ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի մոտ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ՀԵՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

«Երբ այս նամակը ձեռքս էր ուղղակի մտածում էի քանիսն են նմանօրինակ նամակ ստացել 44 օրյա պատերազմի դեպքերի համար, քանիսն են նաման նամակ ստացել նահատակ հերոսների մասունքները աղբի տոպրակներով Աբովյանի այդ պայմաններում պահելու համար։

Չէ, չէ միջազգային կազմակերպություններում աշխատող, մարդու «իրավունքների պաշտպան» դիրքավորված կարծիք ձևավորողներ, իրավապաշտպաններ հանկարծ չմտածեք, սա հո քաղաքական հետապնդման տարր չի, չէ որ ես «նախկին թալանչի ռեժիմի մաս եմ կազմում, ով թալանել է երկիրը ու հիմա պետք է պատասխան տա» իր արածների համար»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ