Երբ այս իշխանությունները հայտարարում են, որ մենք գնում ենք տարածաշրջանում ապաշրջափակման, Հայաստանի Հանրապետությունը դնում են շրջափակման մեջ։ Այս մասին «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերնը» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
«Ես էլ չեմ խոսում հնարավոր խաղաղության պայմանագրի մասին, որի տակ ենթադրվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս՝ իր սահմաններով, որն, իհարկե, անթույլատրելի է։ Այս գործըթնացը հավանաբար ուզում էին սկսել դեմիլիտացիայի և դեմարկացիայի մասին համաձայանագրի ընդունմամբ և այնուհետև շարունակել, բայց որը կասեցվեց ընդդիմության ակտիվ ջանքերի արդյունքում»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ խաղաղություն դարաշրջանի մասին այս իշխանությունները թեև խոսում են, սակայն սա կեղծ խաղաղություն է։ «Դու չես կարող խաղաղ ապրել մարդկանց հետ, որոնք ամեն օր խոսում են քեզ ոչնչացնելու մասին, դու չես կարող խաղաղության քարոզ անել, երբ թշնամի երկրի ղեկավարը խոսում է նրա մասին, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանը իր հողերն են և վերադառնալու են։ Փոխանակ մենք այսօր զբաղվենք բանակաշինությամբ, խոսում ենք նրա մասին, որ դեռ բանակի կրճատում պետք է լինի»,–ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը