Մենք պետք է հասկանանք՝ մինչև ընտրությունները ինչ իրավիճակ էր Հայաստանում, և ճգնաժամը որ ստեղծվել էր, ինչո՞վ էր բնութագրվում։ Ընդսիմությունը մինչև ընտրությունները նոյեմբերի կապիտուլյացիայի արձանագրումից հետո հստակ տվեց իր գնահատականը, որ երկրուոմ իշխանություն պետք է փոխվի, որովհետև այդ իշխանությունը երկիրը պարտության բերելուց բացի, բերել էր նաև համապարփակ ճգնաժամի։ Այս մասին ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Բագրատ Եսայանը։
Տնտեսագետի բնութագրմամբ ճգնաժամը առաջացել է նախքան պատերազմը․
«Առաջինը՝ պետական համակարգն ուղղակի չէր գործում, երկրորդը՝ երկրում խորանում էր տնտեսական ճգնաժամը։ Տնտեսության պարտքը 5 միլիարդից հասցրին 8 միլիարդի։ Մենք պետք է հստակ գիտակցենք այս հիվանդության արմատը որտեղ է, այս իշխանությունը միայն հետևանքն է։ Կարծում եմ հիվանդության արմատը հասարակության մեջ գոյություն ունեցող ոչ բավարար քաղաքագիտական հասունությունն է, որը հասցրել է այս վիճակին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը