13 12 2022

Լաչինի միջանցքում ներկայիս ճգնաժամը սկսել է մտահոգել նաև որոշ մոսկովյան շրջանակներին. Zham.am

Լաչինի միջանցքում ներկայիս ճգնաժամը սկսել է մտահոգել նաև որոշ մոսկովյան շրջանակներին. Zham.am

Zham.am-ը գրում է․ Լաչինի (Բերձորի) միջանցքում առաջացած ներկայիս ճգնաժամը, որն առաջացրել է արհեստականորեն Ադրբեջանը, սկսել է մտահոգել ոչ միայն մեզ, այլև մոսկովյան այն շրջանակներին, ովքեր պնդում են, որ Մոսկվան պետք է կոշտ քայլերի դիմի, որպեսզի Ադրբեջանը չլկտիանա:

Մոսկվայում սկսել են նկատել, որ հետխորհրդային տարածքում պանթուրքիստական նկրտումներն ամենաշատը առաջ են գալիս Ադրբեջանում: Ավելին, այս երկիրն է փորձում դառնալ պանթուրքիզմի գլխավոր շոգեքարշը: Քանզի իր աշխարհաքաղաքական դիրքով հենց Ադրբեջանն է միավորում Թուրքիան թյուրքալեզու մյուս միջինասիական երկրներին:

Հենց Բաքվում են ամենաշատը խոսում, որ ժամանակն է եկել ձևավորել «մեկ միասնական թուրանական բանակ»:

Ըստ ռուս փորձագետների, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հետխորհրդային թյուրքալեզու երկրներում, ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան կատարի «մեծ եղբոր» դերը:

Ընդվորում, հաշվի առնելով իր դիրքը, Ադրբեջանը փորձում է այդ հարթակում կատարել «ջոկերի» դեր:

Նա ձևականորեն կնքել է Մոսկվայի հետ «դաշնակցային պայմանագիր», որպեսզի դրա միջոցով քաղաքական դիվիդենտներ շահի Հայաստանի հետ հարաբերություններում: Հենց Հայաստանի հարցը լուծվի, նշում են ռուս վերլուծաբանները, Ադրբեջանը 180 աստիճանով կփոխի իր քաղաքականությունը և կդառնա Թուրքիայի շահերը սպասարկող գլխավոր երկրներից մեկը հետխորհրդային տարածքքում:

Արդյունքում Ռուսաստանը հակադրության մեջ գտնվելով Ուկրաինայի հետ, մի օր կտեսնի, որ իր միջինասիական թիկունքը այլև նույնպես թշնամական է, որն սպառնալիք կարող է դառնալ նաև Ռուսաստանի կազմի մեջ գտնվող թյուրքալեզու տարածքների համար:

Ահա, թե ինչու, եզրափակում են այս ռուս քաղաքագետները, հենց այսօրվանից պետք է աջակցել Հայաստանին, որպեսզի Ադրբեջանը հեռուն գնացող ծրագրերի մասին չմտածի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ