15 07 2021

ԱԱԾ աշխատակիցները պետք է գնար Սև լիճ, բայց ճանապարհը խառնել հայտնվել են կոմբինատում․ Աննա Գրիգորյան



Այնպիսի տպավորություն էր, որ ԱԱԾ աշխատակիցներն ի սկզբանե պետք է գնային Սև լիճ, որովհետև մեր թշնամիներն այնտեղ են, բայց ճանապարհը խառնել և պատահմամբ հայտնվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

Պետության կողմից նման քայլը կարելի է որակել հակապետական, որովհետև նման քայլից հետո որ մի տնտեսվարողը, արտաքին ներդրողը կցանկանա ՀՀ-ում ներդրում կատարել։ Սա պետք է դիտարկել քաղաքական երանգների ներքո։

Անդրադառնալով նոր նախագծին,ըստ որի նախատեսում են պատգամավորին 50 հազարի փոխարեն տալ 250 հազար դրամ լրավճար, Գրիգորյանը նշեց․

«Ասում են՝ 50 հազարով հնարավոր չէ այս կամ այն ծախսն անել, իսկ թոշակառուին հնարավո՞ր է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանո՞ւմ են իրենց ամենօրյա կյանքն ապահովել այն աշխատավարձով, որը դո՛ւք եք նրանց տալիս. իհարկե՝ չեն կարողանում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ