Հարգելի պարոն Բագրատյան, Ձեզ լսելով հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների ոտքերի կոշիկների կրունկները մաշվել են մարզերի ճանապարհներին։ Այս մասին ԱԺ-ում ասաց Իմ քայլը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում են հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ։
«Իհարկե բարոյական պարտք է միշտ գնալը, ոչ թե գումարն ավելացնելուց հետո պետք է գնալ։ Սա պետք է լիներ ամեն մեկի պարտավությունը այս երկուսուկես տարվա ընթացքում և ես չեմ կարծում, որ այս գումարի բացակայության պատճառով էր, որ չէին գնում։ Այդ ոնց էր լինում, որ շատ պատգամավորներ անտեսում էին այդ հիսուն հազար դրամի պակաս լինելը և գնում էին, իսկ մնացածը առհասարակ անտեսում էին մարզերը և անտեսում էին Երևան քաղաքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը