13 07 2021

Փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ. Իշխան Սաղաթելյան



Նիկոլի ձեռքը ճար լինի 270 հազար քաղաքացիները, ովքեր մեզ քվեարկել են, բոլորին հատ-հատ կձերբակալի: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով, թե ինչպես են վարվելու, եթե ձերբակալությունների հերթը հասնի նաև դաշինքի ղեկավարներին:

«Ակնհայտ է, որ փորձելու են այդ ճանապարհով գնալ, ճնշումները շարունակել, բայց մի կարևոր հանգամանք և փաստ չեն հասկանում, որ դա մեզ չի ընկճելու և մեզ մեր պայքարից հետ չի պահելու և բոլոր ուղղություններով պայքարը շարունակվելու է: Իսկ ինչ վերաբերում է մանդատները վերցնելուն՝ վերջնական որոշում կկայացնենք ՍԴ-ի որոշումից և եզրակացությունից հետո»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ