Սա հերթական քաղաքական հետապնդումն է Սյունիքի համայնքի ղեկավարների նկատմամբ։ Եթե այս իշխանությունները երեք տարի առաջ հայտարարում էին, որ մենք ժողովրդավարության բաստիոննն ենք, այսօր կարող ենք ասել ոչ թե օրենքի դիկտատուրա է ուզում հաստատել Փաշինյանը, այլ՝ մեկ անձի։ Այս մասին ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
«Սա ոչ թե ապօրինություն է, ոչ թե անօրինականություն է, այլ անբարոյականություն է և վերջ»,- նշեց Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով Սյունիքի համայնքապետներն առաջինն էին, որոնք իրենց հստակ դիրքորոշումն էին հայտնել պատերազմի ավարտից հետո՝ հասկանալով, որ այս մարդիկ մեծ խնդիրներ են ստեղծում Սյունիքի անվտանգության համար։
«Անխոս, սա անձնական հաշվեհարդար է, երբ դու բերման ենթարկելիս հրամայում ես գետին պառկեցնել, հատուկ շոու ներկայացում անել։ Բայց մենք սրան հակազդեցություն ունենալու ենք, վաղվանից էլ սկսած տարբեր գործողություններ ենք իրականացնելու, որպեսզի պաշտպանենք օրինակությունը և մեր համայնքապետներին»,- ընդգծեց Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը