12 07 2021

Ինչ ընթացք ունեցավ ընդդեմ «Հայաստան» դաշինքի թռուցիկներ տարածած երիտասարդի գործը

Ինչ ընթացք ունեցավ ընդդեմ «Հայաստան» դաշինքի թռուցիկներ տարածած երիտասարդի գործը

Նիկոլ Փաշինյանի և իր թիմի` ընդդեմ «Հայաստան» դաշինքի նախընտական քարոզրաշավի կուլմինացիան Հունիսի 20-ին՝ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը հակաքարոզչական, ատելություն տարածող թռուցիկների տարածումն էր, իսկ թիրախում կրկին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էր։ «Տարածում» խոսքն անգամ տեղին չէ, որովհետև այդ թռուցիկները հարյուր հազարներով ուղղակի շաղ էին տվել Երևանի փողոցներում։

Ժամեր անց հայտնի դարձավ նաև տարածողի ինքնությունը․ նա ներկայացել էր ոստիկանություն։

Նույն օրը ոստիկանությունը հայտարություն տարածեց, թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածով նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։

Yerevan.Today-ը ոստիկանությունից փորձեց հետաքրրքվել, թե գործը ինչ ընթացքում է, արդյո՞ք բացահայտվել են թռուցիկներ տարածող անձի հետ գտնվող այլ անձինք, որոնք երևում են տեսանյութում, սակայն ոստիկանությունից նշեցին, որ ԿԸՀ ուղարկելուց հետո այլ մանարամասների չի տիրապետում։

ԿԸՀ-ի հետ կապ հաստատել այդպես էլ չի հաջողվում, ենթադրաբար՝ աշխատակազմը զբաղված է Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով։

Այս պատմության մեջ հետաքրիքր էր բացահայտումը, որ աջ ու ձախ ատելություն տարածող թռուցիկներ շաղ տված երիտասարդի մորը ամիսներ առաջ անհրաժեշտ է եղել արյուն, որին իր օգնությունն էր առաջարկել ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Սա այն է, ինչ կարելի է իմանալ Նիկոլ Փաշինյանին աջակցողների, նրանց արժեհամակարգի և բարոյական վարքագծի մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ