09 07 2021

Խոզնավարում երեկ ադրբեջանցիները լավ զինված մտել են գյուղ, ամեն մի նման միջադեպից հետո հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները․ Գեղամ Նազարյան

Խոզնավարում երեկ ադրբեջանցիները լավ զինված մտել են գյուղ, ամեն մի նման միջադեպից հետո հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Խոզնավարցի մի տղամարդ լրագրողներին ասում է, թե ադրբեջանցիները երեսուն, քառասուն հոգով, այն էլ լավ զինված մտել են գյուղ։ Հետո մի ամիս հետո գնում ու նիկոլ են ընտրում։ Խոզնավարում նիկոլը ստացել է 107 ձայն, Հայաստան դաշինքը՝ 7։ Այսուհետ ամեն մի նման միջադեպից հետո հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները։

Ի դեպ, երբ նիկոլն ասում էր՝ ապագա կա, չէր խաբում, պարզապես չէր ասում, թե այդ ապագայում ինչ կա։ Իսկ կա հենց այս՝ հայ տղամարդը ոգեւորված է, որ մեկ ժամվա ընթ000000000000000000000ացքում գյուղից հանել են կանանց ու երեխաներին։ Մյուս անգամ ժամ պահեք եւ նոր ռեկորդ սահմանեք։ Կրկնեմ՝ դուք եք ընտրել այդ ապագան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ