12 09 2024

Ալիևը պարտավոր է ապահովել 1 միլիոն 200 հազար հայերի ապահով վերադարձը. Ժասմինա Ղևոնդյան



Ոչ հավաստի թիվ է ներկայացվել միշտ՝ 600-700 հազար, հավանաբար, նկատի առնելով միայն Հայաստան տեղափոխվածների թիվը։ Բայց շատերը այլ ճանապարհներով հեռացել և հաստատվել են տարբեր երկրներում: Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԴԿ խորհրդի անդամ Ժասմինա Ղևոնդյանը։

«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Պահանջագիրն ուղղված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը՝ ըստ ՀՀ կառավարության, անգամ Արցախի և արցախցիների վերադարձն է վնասում ՀՀ-ի շահերին, Ժասմինա Ղևոնդյանը հակընդդեմ հարց հնչեցրեց«Ի՞նչ եք առաջարկում, գլուխներս կախ ասենք՝ իշխանությունն ինչ անում է, ճի՞շտ է»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ