06 09 2024

Մայրենիի դասագրքի կազմին այրվող դրոշը «Անտարես»-ը տեխնիկական խնդիր է որակում. Aysor.am

Մայրենիի դասագրքի կազմին այրվող դրոշը «Անտարես»-ը տեխնիկական խնդիր է որակում. Aysor.am

Երրորդ դասարանի «Մայրենի» դասագրքի կազմի վրա այրվող դրոշը «Անատարես» հրատարակչության պատճառով է։

Հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Aysor.am-ին ասել է.

«Խնդիրը տեխնիկական է և մարդկային գործոն չկա, բացի միգուցե այն մեթոդից, որ դիզայները ստեղծել է։ Կարող էր դատարկ էջից ստեղծել, բայց արել է այն, ինչ արել է, դա իր գործն է, ես էլ կարող էի զբաղվել դրանով»։

Մարտիրոսյնը չի համաձայնել, որ սխալի հետևանքով ստացվել է այրվող դրոշի պատկեր.

«Ասում են, որ այնտեղ այրվող դրոշ է։ Այրվող դրոշ երևի այդ մարդիկ չեն տեսել, ես ցավոք տեսել եմ, այրվում է հենց նյութը, բայց եթե կողքն է այրվում դրոշի, կարելի էր սա ընկալել որպես լույս և ջերմություն ճառագող դրոշ՝ ուղղված բարեկամներին, և կրակ ճառագող դրոշ՝  ուղղված չբարեկամներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ