Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 108 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ օգոստոսի 31-ից սեպտեբերի 6-ը, հաստատվել է հիվանդացության 16 դեպք։ Տվյալները հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Նախօրեին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասել էր, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Արմավիրում գրանցված մահվան դեպքերի մասին տեղեկությունը կճշգրտի ու ուրբաթ կհայտնի, սակայն Կենտրոնը որևէ տվյալ, տեղեկություն չի հայտնել մահվան դեպքերի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը