«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի աթոռին կառչած կապիտուլյանտի հայտարարությունները, որ Սյունիքի մարզի համայնքապետերին հունիսի 21-ից հետո բանտարկելու է, լիարժեք բավարար է, որ այս օրերին քրեական հետապնդման ենթարկվող Սյունիքի համայնքապետերը Եվրադատարանում հաղթեն Հայաստանի Հանրապետությանը:
Կապիտուլյանտը հենց այսպես է քայքայում պետականությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը