09 07 2021

ՍԴ հարգելի անդամներ, այսօր դուք քննելու եք Արցախը վերջնականորեն թուրքին հանձնելու հարցը․ Արա Վարդանյան

ՍԴ հարգելի անդամներ, այսօր դուք քննելու եք Արցախը վերջնականորեն թուրքին հանձնելու հարցը․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմադրական Դատարանի հարգելի անդամներ։ Այսօր դուք քննելու եք, ոչ թե այս կամ այն դաշինքի ավել մանդատ ստանալու հարցն, այլ Արցախը վերջնականորեն թուրքին հանձնելու հարցը։ Հենց սա է տեղի ունենալու, եթե դուք կայացնեք իշխանահաճո որոշում։
Տարիներ անց գրվելու է Հայ Ժողովրդի պատմությունն, որում դուք կարող եք ապահովագրել ձեր դրական դերակատարությունը։ Հիշեք, որ ձեր որոշումով է պայմանավորված ձեր իսկ երեխաների, թոռնիկների և բարեկամների ապահով կյանքը ապագայում։ Մի արեք այնպես, որպեսզի իրենց վրա էլ դաջվի ազգի դավաճանի կնիքը...
Աստված բոլորիս պահապան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ