07 07 2021

Այս իշխանությունը տեռորիստական խմբավորում է. վերջը սարսափելի է լինելու. Դավիթ Սահակյանց



Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հակահայ գործունեությւուննը շարունակելու է մինչև վերջ: Ասուլիսի հրավիրված բանախոսը, որպես ապացույց հատկանշեց  արցախցի- հայաստանցի՝  կրկին բարձրացվող ալիքի մասին: Անդրադառնալով ընդդիմության անելիքներին Դավիթ Սահակյանցը նշեց.

 «Այս ընտրությունները և «Հայաստան» դաշինքի վարկանիշի կտրուկ աճը  ֆենոմեն է իմ համար.պետք է կոորդինացվի ընդդմության աշխատանքը, բայց դա կարող է լինել մեկ դեպքում,  եթե հասկանանք, որ պատրաստ ենք հայրենիք ունենալու և երկրորդը՝ բանակցելու տեռորիստական խմբավորման հետ, որովհետև ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունը տեռորիստներ են, որոնք պատանդ են վերցրել հայ տեսակը և անում են այն ինչ ուզում են»,- կարծիք հայտնեց Դավիթ Սահակյանցը:

Թեմայի շարունակությունը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ