07 07 2021

Ընտրության նախորդած ժամանակահատվածում շեշտակի աճել է դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվը․ Ռոբերտ Հայրապետյան

Ընտրության նախորդած ժամանակահատվածում շեշտակի աճել է դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվը․ Ռոբերտ Հայրապետյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հրապարակել է Սյունիքի մարզպետի կողմից տրամադրվող դրամական օգնությունների որոշումների պատճեները և գրել.

«Վերջին օրերին Սյունիքի համայնքապետերի կողմից դրամական օգնությունների տրամադրման որոշումները իրավապահ մարմինների համար դարձել են քրեական գործերի հարուցման հիմքեր, և ոտ ու ձեռ ընկած փորձում են քաղաքացիներից ցուցմունք կորզել համայնքապետերի դեմ՝ համայնքապետարան մուտքագրված դիմումների հիմքով տրված դրամական օգնությունները տեղավորելով «կաշառքի» տրամաբանության մեջ։

Բայց ծառայամիտ իրավապահները միտումնավոր մոռացության են տվել մարզպետների կողմից տրվող դրամական օգնությունների որոշումները, որպեսզի ստիպված չլինեն ընկնել իրենց փորած փոսի մեջ։

Եվ ուրեմն, հրավիրում եմ դատախազության և քննչական կոմիտեի ուշադրությունը ստորև հրապարակված՝ Սյունիքի մարզպետի կողմից տրված դրամական օգնությունների վերաբերյալ որոշումների վրա և հորդորում անհապաղ քրեական գործ հարուցել նույն տրամաբանության շրջանակներում։

Ի հավելումն նշեմ, որ ընտրության նախորդած ժամանակահատվածում՝ մասնավորապես մայիսից-հունիս ամիսներին, շեշտակի աճել է դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվը։

Եվ, նաև, կհարցնեք մարզպետին, թե ինչու միտումնավոր չի հրապարակվել որոշումների հավելվածները, որտեղ բացահայտվում են դրամական օգնություն ստացած քաղաքացիները, ինչը, ի դեպ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ անել օրենքով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ