03 07 2021

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է. Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է. Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի առնչվում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների հետ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում ТАСС-ը:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով», – նշել է Զասը:

Զասի գնահատմամբ՝ հակամարտության սրացում չի նկատվում։

«Առջևում շատ աշխատանք կա հենց այդ վիճելի՝ սահմանի հարցի լուծման ուղղությամբ, բայց այդ հարցերը պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Զասը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի մայիսյան դիմումից հետո կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ն մշտապես մոնիթորինգի է ենթարկում Հայաստանի հարավում տիրող իրավիճակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ