01 07 2021

Անհասկանալի է՝ ինչու հեռացող խորհրդարանը չընդունեց Արցախի վերաբերյալ հայտարարությունը. Թովմասյան



Այս հայտարարությունը այնքանով է կարևոր, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ապագային առնչվող որևէ փաստաթուղթ ինքնուրույն չի հռչակել, որ գոնե ինքն իր համար հասկանա՝ ինչ է Արցախը, ինչ նպատակներ ունի Արցախի ապագայի մասով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թագուհի Թովմասյանը:

Նշենք, որ Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն և Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնել են ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման և ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»:

Թովմասյանի խոսքով՝ հայտարարության նախագիծը ներառված է եղել հունիսի 15-ի քառօրյա նիստերի օրակարգում։

«Այդ օրերին մարդիկ զբաղված էին քարոզարշավով, քվորում չապահովվեց և հնարավորություն չունեցանք այս հայտարարության նախագիծը ընդունել։ Երբ որ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել էր արտահերթ նստաշրջան, որն ավարտվեց այսօր, մենք փորձեցինք ներգրավել օրակարգում նաև այս հարցը, սակայն ստացանք մերժում․․․ Անհասկանալի է, թե ինչու այս փաստաթուղթը չընդունվեց հեռացող խորհրդարանի կողմից»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ