29 06 2021

Հայաստանում փողն ու փող ստեղծողը իրենց լավ չեն զգում․ Աշոտ Բարսեղյան



Գործարար մթնոորտը վատթարացել է, սա պայմանավորված է անվտանգության, ապագայի կանխատեսելիության, պրոֆեսիոնալիզմի, հայրենիքի զգացողության բացակայությամբ։ Սա պետության և պետականության հիվանդ լինելու ուղիղ դրսևորում է։ Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ Աշոտ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ բիզնեսն ու բիզնեսմենն ամենաշուտը կարող են արտագաղթել․ «Պետության կարևորագույն դերն է այնպես անել, որպեսզի կապիտալն ու ստեղծարար խավը չարտահոսի և մնա երկրում և վերածվի ուղեժ տնտեսության, սակայն այսօր պատկերն այլ է։ Հայաստանում փողն ու փող ստեղծողը, բիզնեսմենն իրենց լավ չեն զգում»։

Մարամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ