28 06 2021

Ինչո՞ւ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը․ Գագիկ Համբարյան

Ինչո՞ւ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը:
Այո՛, այո՛, հենց այդպես, եղբայր...
Թուրք-ադրբեջանական տանդեմի համար հայ գյուղացին իրենց գլխավոր թշնամիներից է, քանի որ Հայաստանը վերջնական ծնկելու և դատարկելու համար հենց նրանք են խանգարողները...
Հայաստանյան գյուղատնտեսությունը (պատահական չէր, որ իշխանության գալուց հետո դավաճան Նիկոլը լիկվիդացրեց գյուղատնտեսության նախարարությունը) վերացնելու նպատակով այս իշխանությունները հիմա էլ երաշտի և ոռոգման ջրի բացակայության պատրվակի ներքո մեծ խնդիրներ են ստեղծվում հողագործ գյուղացիների համար... Ոչնչացնելով հայաստանյան գյուղատնտեսությունը՝ Նիկոլի ադրբեջանաթուրքական տանդեմի «հայրերը» մի քանի նպատակ են լուծում.
1. Թուրքերը և ադրբեջանցիները շատ արագ էժան գյուղմթերքի շնորհիվ ամրանում են հայաստանյան գյուղմթերքի շուկայում՝ հայաստանյան գյուղմթերք արտադրողներին դուրս մղելով սեփական շուկայից, քանի որ վերջիններս չեն կարող մրցակցել թուրքական և ադրբեջանական էժան գյուղմթերքների հետ...
2.Անգործ մնացած հայ գյուղացին կբռնի արտագաղթի ճանապարհը, որի արդյունքում կարագանա թուրքերի և ադրբեջանցիների գլխավոր նպատակի իրագործումը՝ Հայաստանի հայաթափնամ գործընթացը...
Շատ արդար է, որ հենց այս գյուղացիների շնորհիվ վերարտադրվելով իշխանությունում՝ Նիկոլը իր «շնորհակալությունն» այսպես է արտահայտում նրանց»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ