26 06 2021

Կեղծ ահազանգի պատճառով «Հայաստան» դաշինքի վստահված անձին երկու ժամ մեկուսացրել են ընտրական գործընթացից



15/17 տեղամասում ես վստահված անձ էի, հանգիստ հետևում էին ընտրությունների ընթացքին, ոստիկանները մոտեցան ինձ և ասացին, որ ահազանգ են ստացել, որ ես ուղղորդում եմ ընտրողներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար, այս ընտրություններում «Հայաստան» դաշինքի վստահված անձ Սոկրատ Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ կեղծ ահազանգի պատճառով իրեն մեկ ու կես ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից և թույլ չեն տվել հետևել գործընթացին: Սոկրատ Հովսեփյանը պահանջում է ոստիկանապետից բացահայտել, թե ով է ահազանգողը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ