24 06 2021

Հազարավոր կյանքեր փրկած մարդուն կալանավորում են 1000-ավոր կյանքեր զոհած մեկի պահանջով. Գեղամ Մանուկյան



Հաջակցություն Արմեն Չարչյանի՝ դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարեց. «Այսօրվա հավաքին ես ներկայացել եմ այս լուսանկարով: Ավագ սերնդից շատերն այս մարդու նկարը տեսնելիս՝ սարսռում են, որովհետև Խորհրդային միությունում միլիոնավոր մարդիկ 30-ականներին աքսորվել են, գնդակահարվել՝ այդ ժամանակվա գլխավոր դատախազի որոշումներով: Հույս կար, որ նորանկախ Հայաստանի գլխավոր դատախազությունում այդ ոգին չպետք է թևածեր»:

Նա ընդգծեց, եթե Վիշինսկու գլխին կանգնած էր դիկտատոր, բայց նաև պատերազմ հաղթած Ստալինը, ապա Հայաստանում գլխավոր դատախազության գլխին կանգնած է մեկը, որը պատերազմում կրել է խայտառակ պարտություն, որից 9 ամիս հետո բոլորին մեղավոր է կարգում, բացի իրենից։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ