«Դեռ վաղ է համակերպվել Նիկոլի 53,92 տոկոսի հետ: Հատկապես եկեք չշտապենք մեր ժողովրդին լիարժեք քննադատական մտածողությունից զերծ, ամբոխ ներկայացնել: Փաստը հետևյալն է, որ 53,92 տոկոսն ադեկվատ թիվ չէ, զարհուրելի ծավալի ընտրակեղծիքների արդյունքում արհեստականորեն ստացված թիվ է, իսկ այդ ընտրակեղծիքների տեղատարափը մենք տեսել ենք: Ի վերջո, անմեղսունակ պետք է լինել հավատալու համար, թե պատահականություն էր քվեաթերթիկների հաշվարկի պահին Հայաստանի ողջ հյուսիսի հոսանքազրկումը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը