Yerevan.Today-ը շարունակում է հրապարակել համապետական ընտրությունների ընթացքում մեր տեսախցիկի արձանագրած ընտրական խախտումները։ Այս անգամ ընտրողների փակ ծրարները անվավեր է դարձվել Երևանի Շենգավիթ համայնքում, ընդ որում՝ խախտումն իրականացվել է սույն համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հոր՝ Սամվել Մկրտչյանի անմիջական մասնակցությամբ:
Թիվ 79 դպրոցում տեղակայված 08/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ համարվող Սամվել Մկրտչյանի ձեռքից կնիքը օրվա մեծ մասը հայտնվել է հանձնաժողովի անդամներից մեկի ձեռքին, ինչը ապօրինություն է և նա էլ իր հերթին բոլոր քվեարկած քաղաքացիների փակ ծրարները քվեատուփ գցելուց առաջ կնքել է դրանք, ինչի իրավունքը չկար: Ինչո՞ւ, ո՞ւմ հրահանգով և քա՞նի քվեաթերթիկ է այդպիսով անվավեր ճանաչվել, Yerevan.Today-ի պարզաբանում պահանջող որևէ հարցին իմքայլական թաղապետի հայրը համառորեն հրաժարվում է պատասխանել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը