Եթե ընդունեի առաջին նախագահի առաջարկը, «նախկինների» գործոնն էլ ավելի կընդգծվեր։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 22-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այլ կլիներ իրավիճակը, եթե նա ընդուներ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը երեք նախկին նախագահների միավորման մասին։
«Չեմ կարծում ձեզանից որևէ մեկը մտածում էր ամիսներ առաջ, որ կարող է լինել այսպիսի դաշինք, որը գլխավորեմ ես ու ունենա այսպիսի արդյունք։ Համենայն դեպս, բոլոր լրատվամիջոցներում նշույլ չկար դրա մասին։ Դա նշանակում է, որ այն միֆերը, որ երկար տարիներ իմ շուրջ կառուցում են, փոշիանում են» ասաց Երկրորդ նախագահը։
Նրա խոսքով, իշխանության, պաշտոնակատարի հանդիպումներին ժողովրդի հետ չկար էներգետիկա, մարդկանց թիվ․ «Մեր ամենափոքր հանդիպումներին ավելի մեծ էներգետիկա կար, քան իրենցը։ Չկար այդ էներգետիկան, չէր երևում, որ իրենից գոհ են։ Մանդատը չեն տվել, որ իրենցից գոհ են, մանդատը տվել են ինչ-ինչ այլ պատճառներով։ Եթե դա իրենք ճիշտ չվերլուծեն, մենք կանգնելու ենք առաջիկայում արտահերթ նոր ընտրությունների առջև»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը