21 06 2021

Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ներկայացնեն հրաժարական, ապա կստացվի խորհրդարանական ճգնաժամ․ Գևորգ Պետրոսյան

Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ներկայացնեն հրաժարական, ապա կստացվի խորհրդարանական ճգնաժամ․ Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե անցողիկ շեմը հաղթահարած՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր թեկնածուները ներկայացնեն հրաժարական, ապա կստացվի խորհրդարանական ճգնաժամ և Ազգային ժողովը գումարվել չի կարող...

Երրորդ ուժի՝ խորհրդարան մտնելու իրավական նախադրյալը երկրորդ ուժի առկայությունն է:

Եթե երկրորդ և 3-րդ ուժերը լրիվ հրաժարվում են մանդատներից, ապա նրանց հաջորդող՝ 5%-ը չհաղթահարած ուժերը խորհրդարան չեն մտնում, հակառակ դեպքում խախտվում է ժողովրդավարության սկզբունքը, կորում է անցողիկ շեմ սահմանելու իմաստը...

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածից ուղղակիորեն բխում է, որ չի կարող լինել խորհրդարան՝ առանց ընդդիմության...

Հարց - Իսկ կարո՞ղ է գործող՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը փոխել Սահմանադրության հիշյալ նորմը։

Պատասխան - Իրավաբանորեն՝ այո, բայց դրա համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն, ինչը ներկա պահին կառավարող խմբակցությունը չունի...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ