20 06 2021

Այս ապիկար իշխանության սադրանքն է, փորձում են խաթարել «Հայաստան» դաշինքի աշխատանքը. Արթուր Սարգսյան



Այսօր 07:45-ի սահմաններում ոստիկանները եկան կենտրոնական շատբ և ներկայացրին դատարանի վճիռ իբրև թե մենք ինչ-որ քվեաթերթիկներ ենք տպել: Խուզարկություններ եղել են մեր շտաբում և շտաբի անդամների տներում: Այս մասին ասաց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ առգրավվել է կենտրոնական շտաբի համակարգիչը, հիմա էլ փորձում են շատբի անդամներին բերման ենթարկել: Արթուր Սարգսյանի համոզմամբ՝ սա իշխանության հերթական սադրանքն է, փորձում են կազմաքանդել դաշինքի աշխատանքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ