«Որքան մենք գալիս ենք իշխանության, մենք խոսում ենք մեր ապագա անելիքների մասին։ Որքան այս իշխանությունը պատրաստվում է հեռանալ, խոսում է անցյալի մասին։ Սա՛ է այսօրվա իրավիճակը»,- Սևան քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Երկրի առջև ծառացած են լրջագույն խնդիրներ, որոնք մենք բաժանում ենք երեք մասի՝ անվտագություն, տնտեսական իրավիճակ և ներքաղաքական իրավիճակ։
Ընտրությունը շատ պարզ է՝ ի՞նչ ենք մենք ուզում․ ընտրում ենք արժանապատիվ խաղաղությո՞ւնը, թե՞՝ ծնկաչոք կյանքը։ Ի՞նչ ենք մենք ընտրում․ տնտեսական վերե՞լք, թե՝ ճգնաժամ, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն։ Ի՞նչ ենք մենք ընտրում․ երկրի ներսում համերաշխությո՞ւն, թե՝ ատելություն ու թշնամանք։
Մենք գալիս ենք մենք նպատակով․ մենք մերժում ենք ճգնաժամը, մերժում ենք ատելությունը, մենք մերժում ենք ծնկաչոք կյանքը։ Մենք գալիս ենք հաստատելու անվտանգություն, պաշտպանված սահմաններ, գալիս ենք՝ ձեզ համար տնտեսական վերելք ապահովելու, աշխատատեղեր ստեղծելու, հասարակությունը բարիշեցնելու։ Մենք պետք է հաղթահարենք պարտվողի բարդույթը»,- հայտարարեց նախագահ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը