«Ես արդեն վեց ամիս տարբեր հարթակներից ելույթ եմ ունենում, բայց ասյտեղ ելույթ ունենալիս հուզվում եմ, որովհետև ձեր առաջ կրկնակի հաշվետու և պատասխանատու եմ»,- Սևանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մի քանի օր առաջ այս մարզում շրջում էր պարտության, խայտառակության և ամոթի ուրվականը, որ եկել էր թշնամություն և ատելություն տարածելու։ Պետք է մերժենք այդ տեսակը։ Հունիսի 20-ին Սևանը ևս կազմակերպված և համախմբված պետք է փակի այդ պարտության, ամոթի և խայտառակության էջը։ Մեր այսօրվա վիճակը երեկ ընդունված սխալ որոշման արդյունք է։ Ժամանակն է, որ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քաղաքացի սրբագրի երեք տարի առաջ տեղի ունեցած սխալը», - նշեց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը