17 06 2021

Ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին և գիտեմ, որ ոչ մի պրոֆեսիոնալ դրսում չի մնա․ Ռուբեն Հակոբյան



«Լավագույն թիմն է․ փորձը, պրոֆեսիոնալիզմը, տղամարդկությունը մեկտեղվել է ջահելությանը»,- Սևան քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ, խոսելով թիմի առավելության մասին, ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

«Մեզ պետք է կայուն մեծամասնություն, որ դաշինքն ունենա 50 + 1 ձայն։ Ես սա ասում եմ, որովհետև տեսել եմ 2018 թվական։ Առաջին մեկ-երկու տարին հայհոյանքի տակ են աշխատելու, որովհետև ծանր է վիճակը, ժողովուրդը սպասում է արմատական փոփոխությունների։ Մեզ պետք է կայունություն ապահովենք, և մեկ տարի անց ամեն հարց իր տեղը կընկնի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով․ «Ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին և գիտեմ, որ ոչ մի պրոֆեսիոնալ դրսում չի մնա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ