«Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը ներկայացրել է իր դիտարկումները քարոզարշավի վերաբերյալ՝ «10 սուտ և մանիպուլյացիա» վերտառությամբ, որոնք ներկայացնում ենք ստորև.
Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները, ոչ մի հնարավորություն չունենալով կանգնեցնել «Հայաստան» դաշինքի նկատմամբ հասարակության հետաքրքության ու վարկանիշի աճը, սկսել են ստեր, բանսարկություններ և կեղծ տեղեկություններ տարածել մեր ծրագրերի մասին: Այդ բանսարկությունները հանգում են նրան, որ եթե իշխանության գան Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմն, ապա իբր
Նման խոսակցություններ առանձնապես տարածվում են թեթև արդյունաբերական ոլորտում աշխատող կանանց շրջանում: Սա ոչ միայն սուտ է, այլև բացարձակ անհեթեթություն: Քոչարյանը և իր համախոհները միշտ բացել են աշխատատեղեր: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանվեն գործող աշխատատեղերը, ինչպես նաև՝ կստեղծենք նորերը, հատկապես հեռավոր համայնքներում: Մեր թիմի հիմնական առավելություններից մեկը հենց նոր աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու կարողությունն է:
Ոչ մի կրճատում չի լինելու: Դա սուտ է, կեղծիք: Մեր թիմը ձգտելու է լավացնել երկրի տնտեսական վիճակը և սեղմ ժամկետներում սկսելու է կենսաթոշակների, սոցիալական վճարումների աստիճանական ավելացումը:
Մեր դաշինքը արդեն հանրությանը ներկայացրել է իր ռազմավարական մոտեցումները փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ: Դրանցում մասնավորապես ասված է, որ առաջիկա տարիներին դադար է հայտարարվելու պետական և մունիցիպալ հաստատությունների կողմից իրականացվող ստուգումների վրա, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվելու է այդ պրակտիկան: Պահպանվելու են հարկային և մաքսային վարչարարության բոլոր դրական ավանդույթները: Հնարավոր փոփոխությունները կներդրվեն բացառապես միայն բիզնես հանրության հետ քննարկումներից և նրանց կարծիքը հաշվի առնելուց հետո:
Սուտ է։ Մենք նախատեսում ենք վերադարձնել գաղտնի պարգևավճարները, բայց բացառապես միայն նրանցից, ովքեր զբաղեցրել են խորհրդարանի պատգամնավորի, կառավարության անդամի և պետական այլ մարմինների ղեկավարի պաշտոն: Սա նախատեսում ենք միայն նրանց համար:
Քոչարյանը և իր թիմը մեծ հնարավորություններ ունեն՝ մեր երկրի համար գազի գնման սակագնի ավելի ընդունելի պայմանավորվածության հասնելու: Իսկ դա նշանակում է, որ սակագների նոր բարձրացումներ երկրի ներսում չի լինելու: Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ ոռոգման ջուրը ավելի մատչելի դարձնենք գյուղացիների համար:
Նման ծրագրեր չկան: Հակառակը, մեր թիմը կողմնակից է, որ սառեցվեն գույքահարկի գործող, վերջերս ներդրված դրույքաչափերը: Մենք հանդես ենք գալիս Փաշինյանի արդեն ընդունած այն ծրագրերի դեմ, որոնցով նախատեսվում է ԱԱՀ կիրառել բժշկական ծառայությունների և կրթության ոլորտում, շրջանառության հարկով հարկման շեմը իջեցնել (115 մլն դրամից մինչև 58 մլն դրամ):
Հակառակը, մենք պահպանելու ենք այդ պրակտիկան և խրախուսելու ենք նման մեխանիզմները, հատկապես ընդլայնելով դրանք մարզերում և քաղաքացիների որոշակի խմբերի, մասնավորապես գյուղերում երիտասարդ ընտանիքների, հայրենադարձների համար և այլն:
Նման ծրագրեր չկան: Մենք մարզերում ամբուլատորիաներ, մանկապարտեզներ, գրադարաններ և այլ կառույցներ չենք փակելու: Մենք կասեցնելու ենք ոստիկանության, ԴԱՀԿ մարմիններում բարեփոխումների անվան տակ պետծառայողների կրճատման գործընթացները: Մենք սեղմ ժամկետներում իրենց աշխատանքում վերականգնելու ենք բոլոր նրանց, ովքեր քաղաքական հայացքների պատճառով ապօրինաբար ազատվել են աշխատանքից, այդ թվում հաստիքների կրճատման հիմքով:
Դա սուտ է: Մենք մեր հասարակությանը հրապարակավ ներկայացրել ենք մեր թիմը: Մենք համագործակցում ենք ժամանակակից և բարձր որակավորմամբ մասնագետների հետ: Մեր ձգտումն այն է, որ առավելագույն թվով նոր դեմքեր ներգրավենք, այդ թվում սփյուռքից՝ երկրի կառավարման գործընթացների բոլոր մակարդակներում: Մեր համայնքներում վերջին տարիներին ի հայտ են եկել իրենց բնօրրանի զարգացման գործին նվիրված երիտասարդ գործիչներ: Մենք հատկապես խրախուսելու ենք իրենց և հենվելու ենք իրենց ներուժի վրա:
Մենք ոչ միայն շարունակելու ենք եղած ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, այլև ձեռնամուխ ենք լինելու նոր ճանապարհների կառուցմանը և գոյություն ունեցողների կապիտալ վերակառուցման: Հատուկ ուշադրություն է սևեռվելու գյուղական ճանապարհների վիճակի վրա: Մենք կանենք ամեն ինչ, որ հնարավորինս կարճ ժամկետներում ավարտենք մի շարք ճանապարհների՝ արդեն երկար տարիներ տևող շինարարությունը: Մենք կառուցելու ենք նոր թունելներ և կամուրջներ, կառուցելու ենք նոր ջրամբարներ ու ոռոգման ջրագծեր: Երկիրը կվերածվի մի մեծ շինհրապարակի: Աշխատանքների մի շարք կոնկրետ ուղղություններ նշված են մեր ծրագրում: Համայնքների սուբվենցիաների ծրագիրը գործարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, և մենք այն շարունակելու ենք ավելի մեծ ծավալով՝ տնտեսական աճին զուգընթաց:
Եվ այսպես, ակնհայտ է, որ Նիկոլի կառավարող խունտան կեղծ տեղեկություններ տարածելով «Հայաստան» դաշինքի իբր թե ունեցած ծրագրերի մասին, իրականում խոսում է ապագայի վերաբերյալ իրենց մտադրությունների մասին: Հարկերի, սակագների բարձրացման, պետական սեկտորում կրճատումների պարտավորությունները Նիկոլն ու իր թիմը արդեն ստանձնել են և ընտրություններից անմիջապես հետո անցնելու են դրանց իրականացմանը: Նրանց հարկադրելու են անել այդ ամենը՝ որպես իրենց կողմից պարտք վերցրած 2 միլիարդ դոլարի վերադարձի երաշխիք: Բայց նրանք դա թաքցնում են հասարակությունից:
Եվ վերջինը: Գիտենք, որ Հայաստանի շատ ընտրողներ քվեարկում են տրվելով զգացմունքներին: Բայց այս անգամ ուղղակի խնդրում ենք բոլորին՝ ընտրությունը կատարել սառը գիտակցությամբ:
Քարոզարշավը ցույց տվեց, որ Քոչարյանը՝ իր թիմով, փորձով ու մոտեցումներով, աշխարհում և սփյուռքում ունեցած կապերով և հնարավորություններով կարող է շտկել երկրի վիճակը: Նա կարող է դուր գալ, կամ ոչ, նրան կարելի է վերագրել Հայաստանի նախորդ բոլոր իշխանություննի մեղքերը, բայց նա միակն է, ով այսօր կարող է ապահովել կայունություն, անվտանգություն և արժանապատիվ կյանք: Հավատացեք վերջին երեք տարիները մեզ համար շրջադարձային էին, որպեսզի համարժեք գնահատենք անցյալը և թույլ չտանք շատ սխալների ու բացթողումների կրկնություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը