16 06 2021

Նա խոսում է դողալուց, բայց այնպես էր փախել, որ ազգովի երկու օր չէինք կարողանում գտնել․ Վահե Հակոբյան



«Այս չարիքի ավարտին մնացել է 96 ժամ․ այն չարիքին, որ երեք տարի խմեց մեր ազգի արյունը, ու այսօր այդ չարիքի առաջնորդը, մուրճը ձեռքին, ադեկվատությունը կորցրած, խոսում է աստղերի մասին»,- Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Նա խոսում է դողալուց, բայց ինքը 2000 ոստիկանով է շրջում, մարդ, որ նոյեմբերի 9-ին այնպես էր փախել, թաքնվել, որ ազգովի երկու օր չէինք կարողանում գտնել նրան։ Ու այդ մարդը շարունակում է բռնության կոչեր անել»,- նշեց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ