16 06 2021

Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական տրամաբանությունը խեղվել է․ Վիկտոր Սողոմոնյան



Իհարկե, ոչ, «Հայաստան» դաշինքը նոր պատերազմ չի «խոստանում»։ Բոլորովին հակառակը, եթե այնպես լիներ, որ գործող իշխանությունը մնա իշխանության, ապա անպայման պատերազմ է լինելու։ Դուք տեսնում եք՝ ինչպես մեր երկիրը չեն նկատում Թուրքիան և Ադրբեջանը, որովհետև նկատելու բան էլ չկա։ Քաղաքական իմաստով վիճակը ողբերգական է։ Արժանապատիվ խաղաղության կոնցեպտը, որ բերել է նախագահ Քոչարյանը, կարծում եմ կիրագործվի և տեսանելի կլինի մեր քաղաքացիներին շատ արագ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, դաշինքի անդամ Վիկտոր Սողոմոնյանը, ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին, թե Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ։

«Ամենախաղաղ տարիները եղել են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ, և հայտարարում եմ՝ ամենախաղաղ տարիները լինելու են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները։ Մարդիկ դրանում շատ արագ կհամոզվեն։ Ես ցավում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը դիմում է այդքան էժանանագին մանիպուլյացիայի»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հետ կոալիցիա կազմելուն, նա նշեց․

«Տպավորություն ունեմ, որ Տեր-Պետրոսյանը խճճվել է, եթե դնենք իր հայտաարությունները կողք-կողքի,  և փորձեք դրան իմաստային տրամաբանությունը տեսնել, դրանք խիստ հակասող են։ Այս մարդու քաղաքական տրամաբանությունը, ցավում եմ, բայց խեղվել է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ