15 06 2021

Ինքն իր կնոջը չի կարողանում պառկացնել, ինձ պիտի պառկացնի՞․ Մխիթար Զաքարյան․ Hraparak.am

Ինքն իր կնոջը չի կարողանում պառկացնել, ինձ պիտի պառկացնի՞․ Մխիթար Զաքարյան․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ «Եթե Մեղրիից եւ Ագարակից միասին վերցրած 100 քաղաքացուց ավել մասնակցած լինի Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքներին, ես անունս կփոխեմ, կդնեմ Նիկոլ»: Այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն, ով նաեւ ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքի ընտրացուցակում:

Անդրադառնալով համայնքապետերին ասֆալտին պառկեցնելու մասին Փաշինյանի արած հայտարարությանը՝ Մխիթար Զաքարյանն արձագանքեց. «Ինքը անգամ իրենց տանը սեփական կնոջը չի կարողանում պառկացնի, ինձ պիտի պառկացնի՞, ոնց կարող է պառկացնի: Իսկ եթե խոսքը վերաբերում է ոստիկանական գործողության մասին, դա պառկացնել չէ, ու որ մեթոդով ուզում են, թող ինձ բերման ենթարկեն»:


Համայնքի ղեկավարին Փաշինյանի սպառնալիքները չեն վախեցրել. «Երկիր ենք կորցնում, դրանից չվախենանք, էս հոգեկանից վախենա՞նք: Ամբողջ աշխարհով խայտառակ է արել, հինգ օր մնաց, կգնա, նորից կսկսենք մեր երկիրը զարգացնել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ