ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը Մեղրիում միջամտել է Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի աշխատանքին։
Լրագրողի խոսքին, թե միջամտել է իր աշխատանքին, ինչու՞ է նման բան արել, ինչո՞ւ է ընդհատել իր հարցազրույցը, իր գործառույթը միջամտել՞ն է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Այո՛, այո» Այնուհետ նա կողքիններին հորդորել է ուշադրություն չդարձնել լրագրողին։
Նա նաև լրագրողին հորդորել է հեռանալ տարածքից․ «Լքե՛ք տարածքը, խնդրում եմ Ձեզ։ Դուք սադրում եք մարդկանց»։
Մանրամասները տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը