15 06 2021

Մոտ 3 տարի ոռոգման ջրի համար պարզապես սիմվոլիկ գումարներ եք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան



Մենք նախատեսում ենք ոռոգման ջրի համար 3 տարով էապես փոխել սուբսիդավորման մակարդակը՝ հնարավորություն տալով գյուղացիներին դուրս գալ ծանր վիճակից։ Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հաշվարկները դեռ վերջնական չեն, բայց կարծում եմ, մոտ 3 տարի ոռոգման ջրի համար պարզապես սիմվոլիկ գումարներ եք վճարելու, զուտ տնտեսությունների հաշվառման համար։ Գիտենք, որ գյուղացիների մեծ մասը վարկերի տակ է։ Այս տնտեսական անկումը բերեց անհամաչափության՝ վարկավորման փաթեթն աճել է, և առանց պետական աջակցության գյուղացուն դժվար է լինելու սրա տակից դուրս գալ», - նշեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ