15 06 2021

Ծիծաղենք այս ծաղրածուի վրա և անցնենք առաջ. Իշխան Սաղաթելյան



Այս մարդու հրաժարականն անցնող ամիսներին պահանջել են հանրապետության նախագահը, զույգ կաթողիկոսները, ԳԱԱ-ն, մի քանի բուհեր, հայտնի մտավորականներ, հասարակական- քաղաքական գործիչներ, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ։ Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ  Իշխան Սաղաթելյանը։

 «Անհնարին է, բայց մի պահ պատկերացրեք, եթե այս մարդը վերընտրվի, ինչ վիճակում է հայտնվելու մեր երկիրը։ Երկիրը հայտնվելու է նոր ճգնաժամի մեջ։ Բոլորիս խնդիրն է հունիսի 20-ին վռնդել այս չարիքի կառավարության և սկիզբ դնել նոր, ուժեղ և հզոր Հայաստանի կառուցմանը», - հայտարարեց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ