Եթե չեք ուզում վերջնականապես կորցնել մեր երկիրը, պետք է հասկանանք, որ «Հայաստան» դաշինքն այլընտրանք չունի։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին Արարատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
«Բոլորը պետք է սա գիտակցեն։ Այդ ծաղրածուն դեռևս կողմանկիցներ ունի․ նրանք փոքրաթիվ են, բայց կան։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ են նրանք պատասխանում հարցին, թե ինչո՞ւ համար Նիկոլը պետք է վերընտրվի։ Այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի», - նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը