15 06 2021

Դուք գիտեք՝ հունիսի 20-ին այդ մուրճը ձեռքից վերցնելու եք և ինչ անեք․ Իշխան Սաղաթելյան



Մենք աշխատում ենք ո՛չ զայրանալ, ո՛չ էլ զարմանալ վարչապետի աթոռն զբաղեցնողի գործողությունների վրա, որովհետև գիտենք՝ ում հետ գործ ունենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին Մասիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք անընդհատ ամաչում ենք և ափսոսում, որ Նարեկացի, Նժդեհ ու Դրո, Վարդան Դուշման ու Թաթուլ ծնած ազգը, ժողովորդը ղեկավարում է մի ծաղրածու խեղկատակ, ով երկիրը բերել հասցրել է անդունդի եզրին ու շարունակում է քաջ Նազարի բախտով արշավը մեր գյուղերում։ Շարունակում է մատ թափ տալ համայնքների ու հիմնարկների ղեկավարների վրա, ՀՀ արժանապատիվ ու գիտակից քաղաքացիների վրա։ Դուք գիտեք՝ հունիսի 20-ին այդ մուրճը ձեռքից վերցնելու եք և ինչ անեք», - նշեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ