«Այս իշխանությունն արդեն քաղաքական հոգեվարքի մեջ է։ Նրանք այնքան պառակտեցին ազգը, որ պառակտումը մտավ նրանց թիմ, ու նրանց թիմակիցներից շատերն արդեն համակերպվել են պարտության հետ և չեն ուզում կիսել իրենց առաջնորդի ո՛չ պատասխանատվությունը, ո՛չ էլ ճակատագիրը»,- Երևանի Շենգավիթ համայնքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա ասաց, որ իր տեղեկություններով, վաղը վարչապետի պաշտոնակատարը մեկնելու է Սյունիք և սեփական անվտանգությունն ապահովելու համար Երևանից իր հետ տանելու է 1400 ոստիկան։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը