Այսօր ամբողջ օր եղել եմ Արմավիրի մարզում և կարող եմ ասել, որ հիմա շատ ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչի համար եմ առաջադրվում ընտրություններին։ Շատ ավելի լավ եմ պատկերացնում առկա հարցերը․ դա ոռոգուման հարցն է, խմելու ջրի հարցն է, գյուղմթերքի մթերման հարցն է։ Մենք գալիս ենք այդ հարցերին լուծում տանք։ Արմավիր քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Չենք կարող միայն հուշերով ու անցյալով ապրել։ Մենք գալիս ենք ապագա կառուցելու համար։ Այն, ինչ արվել է, կրկնապատկվելու է։ Ունեմ այդ վստահությունն ու կարողությունը։ Կա մի թիմ, որն ընդունակ է իր վրա վերցնել պատասխանատվություն՝ վիճակը շտկելու և երկիրն առաջ տանելու համար։ Միասին պետք է վռնդենք պաշտոններից այս իշխանությանը, որն ընդամենը երեք տարվա ընթացքում ամեն ինչ քայքայեց, բազմահազար մարդկային ու տարածքային կորուստներ տվեց։ Սրանք ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն, նույնիսկ երես չպետք է ունենան։ Նրանք պետք է ծնկաչոք ներողություն խնդրեն մեր ժողովրդից», - հայտարարեց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը