1988 թվականից ամեն ինչ տեսել եմ։ Մեր երկրի կյանքում քիչ թե շատ դերակատար գրեթե բոլորին ճանաչել եմ՝ մշակույթի, ռազմական, հոգևոր, քաղաքական շրջանակներին։ Այս մասին Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանն, ավելացնելով, որ ամեն օր շփվում է պարզ մարդկանց հետ ու գիտի հայի մեր տեսակը։
«Գիտեմ, որ կարող ենք քայլ պահել աշխարհի ամենզարգացած երկրների ժողովուրդների հետ։ Գիտեմ, որ այդպես էլ լիելու է, եթե ազատվենք այս պիղծ, այս չարիքի իշխանությունից։ Ձեզ խաբելով պատահաբար եկել են, ձեր ընտրությամբ՝ 6 օր հետո գնալու են։ Արդեն գնացած են, դրանց օրերը հաշված են», - նշեց Ա․ Վարդանյանը։
«Մեր ժողովուրդն այլ ղեկավարի է արժանի՝ ուժեղ, կամային, հարգանք պարտադրող, 24 ժամ աշխատող», - ընդգծեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը