14 06 2021

Կանենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր հայ նորից սկսի հպարտանալ իր երկրով. Ռոբերտ Քոչարյան



«Հայաստանի տուրիստական հոսքերում էական տեղ են զբաղեցնում սփյուռքահայերը։ Նրանք ոչ թե տուրիստական փաթեթներով են գալիս, այլ ավելի երկար ժամանակով են մնում»,- «Հայաստան» դաշինքի՝ Դիլիջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Չափազանց կարևոր է՝ ինչպիսի վերաբերմունք նրանք ունեն Հայաստանի նկատմամբ․ Հայաստանն այն երկիրն է, որով դու, որպես հայ, հպարտանո՞ւմ ես և ուզում ես արձակուրդդ անցկացնել այդտեղ, թե՝ դու պարտված երկրի հայրենակից ես։ Բոլոր առումներով պետք է անենք ամեն ինչ, որ երկիրն ու իր սահմանները ունենան հուսալի պաշտպանվածություն, որ հաղթահարենք տնտեսական ճգնաժամն ու կանգնեցնենք արտագաղթը, անենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր հայ նորից սկսի հպարտանալ իր երկրով։ Հաղթած ժողովրդի կեցվածքն ուրիշ է լինում»,- նշեց նախագահ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ