13 06 2021

Ինքը Տավուշում հայտարարեց նոր անկլավներ տալու մասին, ու մեր որոշ քաղաքացիներ դրան ծափահարեցին. Իշխան Սաղաթելյան



Վարչապետի աթոռին հայտնված անձն իր խմբակի հետ հանդիպում է մեր երկրի քաղաքացիների հետ և տալիս է երկու խոստում։ Ասում է՝ վերացնելու եմ հոգևոր, մշակութային, զինվորական էլիտան, և ասում է, որ հարուստներին սննկացնելու է։ Այս մասին Իջևանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ինքը չի խոսում մեր երկրի սահմաններից, անվտանգությունից։ Նա չի ասում մեր քաղաքացիներին՝ ինչպես անել, որ լավ ապրենք։ Նա մեր գյուղացուց ներողություն չի խնդրում, որ անցնող երեք տարում ոչինչ չի արել, չի խոսում կրթությունից, մշակույթից, չի խոսում՝ ինչպես պետք է պահել մեր երկրի սահմանները։ Ինքը Տավուշի մարզում հայտարարեց նոր անկլավներ տալու մասին, ու մեր որոշ քաղաքացիներ դրան ծափահարեցին», - նշեց Սաղաթելյանը։

«Այս երկու խոստումներով այդ մարդն ուզում է նորից կառավարել և երկիրը տանել նոր ցնցումների, անկայունության և մեր պետականության վերջնական կորստի։ Սրանից խուսափելու միակ ճանապարհը հունիսի 20-ին այդ մարդուն մերժելն է», - հայտարարեց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ