13 06 2021

Սուտ, կեղծիք, զրպարտություն․ սա է գրած գործող իշխանությունների այցեքարտին․ Վահե Հակոբյան



Երեք տարի է, գործող իշխանությունը ստում է։ Սուտ, կեղծիք, զրպարտություն․ սա է գրած նրանց այցեքարտին։ Այս մասին Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

 «Նրանք բոլորին մեղադրում են կոռուպցիայի մեջ, բայց ոչ մի ապացույց չեն բերում, չկա որևէ դատական վճիռ։ Սա նշանակում է, որ չեն կարողացել, ունակ չեն բացահայտել կոռուպցիոն սխեմաները, կամ էլ ներգրավված են դրանց մեջ», - ասաց Հակոբյանը։

Նա ներկայացրեց, թե երեք տարվա ընթացքում ինչ կոռուպցիոն սխեմաներ են ստեղծվել ճանապարհաշինական աշխատանքների կատարման ժամանակ։

«Հիմա գալիս ենք Լոռու մարզից, վերջին հատվածը մոտ 15 կիլոմետրից ավելի, ջարդուփշուր է, մեկ ժամից ավելի ժամանակ ենք կորցրել։ Կանգնած է տեխնիկա, ինչ որ բաներ են անում։

Կառավարության որոշում կա, համաձայն որի ամբողջ ճանապարհաշինության վերահսկողությունը մեկ աղբյուր սկզբունքով տրվել է ինչ-որ ընկերության։ Ինչու մեկ աղբյուրով, այդպիսի նախադեպ չեմ հիշում։ 15 միլիոն դոլար անցել է այդ ընկերությանը  վերահսկողություն իրականացնելու համար։ Ի հայտ են գալիս  հետաքրքիր հանգամանքները. այդ ընկերությունը երկար տարիներ սերտ համագործակցության մեջ է մեկ ՍՊԸ-ի հետ՝ «Ճանապարհային նախագիծ», որի ղեկավարը ոմն Բադալյան Բագրատն է։ Իսկ ո՞վ է նա։ Բադալյան Բագրատը  տարածքային կառավարման նախարարի տեղակալ էր նախկինում, հիմա՝ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարը։ Ահա և պոտենցիալ կոռուպցիոն սխեմա, որը պետք է հասկանան իրավապահ մարմինները, ոչ թե բռնեն սատանաներ, ընկնեն ֆեյքերի հետևից,  բայց չկարողանալով ոչ մեկին բռնեն»,- նշեց Վ. Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ