13 06 2021

Այս ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը այդ ժգնաժամը ստեղծողին իշխանությունից հեռացնելն է․ Սաղաթելյան



Մեր երկրի սահմաններն այսօր վտանգված են, հարցականի տակ է դրված մեր երկրի ինքնիշխանությունը, երկրում կա սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Այս մասին Բերդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այդ ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը այդ ժգնաժամն ստեղծողին և միակ մեղավորին հունիսի 20-ին իշխանությունից հեռացնելն է։

«Այդ ընտրություններին որոշվելու է մեր երկրի լինել-չլինելու հարցը։ Մենք մեր թիմով պատրաստ ենք լուծել երկրի առջև կանգնած երեք հիմնական խնդիրները՝ անվտանգության, տնտեսական և ներազգային համերաշխության։ Ժամանակին մենք այդ հարցերը պատվով լուծել ենք և հիմա էլ պատրաստ ենք ձեր հետ միասին երկիրը բերել բնականոն զարգացման փուլ», - նշեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ