13 06 2021

«Հայաստան» դաշինքը ձեզ առաջարկում է նորմալ ապագա, այլ ոչ ապագա, որն առաջարկում են այս անշնորհքները․ Վահե Հակոբյան



Տավուշի, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչներն ամենալավն են հասկանում այն սպառնալիքները, որոնց առաջ մեզ կանգնեցրեց այս իշխանությունը։ Այս մասին Նոյեմբերյանում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այդ սպառնալիքներն ու անվտանգային խնդիրները թողած, այս ապաշնորհներն զբաղված են նրանով, որ մահակները ձեռքում, իսկ մահակի անունը պետական ռեսուրս է, ընկած են պետական ապարատի աշխատողների հետևից և վախեցնում են մարդկանց՝ չեն թողնում գնալ հանրահավաքների։

«Սա գալիս է նրանից, որ այդ մարդիկ փոքր ժամանակ չեն ունեցել հեծանիվ, իսկ հիմա լիքը բան ունեն, բայց սա արդեն էական չէ։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ ապօրինի հրամաններ տվողներն ու կատարողները հետո պատժվելու են օրենքի շրջանակներում և ողջ խստությամբ», - նշեց Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ