ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Երկար տարիներ ամեն ինչ արվեց հորս կերպարը փոխելու ու հանրության առաջ նրան այլ կերպ ներկայացնելու համար:
Ինչպես խաբեցին 44 օր շարունակ ասելով, որ հաղթում ենք, այդպես էլ խաբել են շատ այլ հարցերում:
Այնուամենայնիվ մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին: Սա հուսադրում է իհարկե ու օգնում պայքարել:
Հիպնոսից արթնանալ պետք է բոլորին, որպեսզի միասին պահենք մեր պետությունն ու պետականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը