12 06 2021

Մեզ համար թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ սա ենք արել. Ռոբերտ Քոչարյան



Աղետի գոտում կատարած մեր աշխատանքը խրախուսեց Սփյուռքում բազմաթիվ մարդկանց՝ հայերին և արտասահմանցիներին, որ գան և կառուցեն, վերականգնեն երկիրը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին Սպիտակ քաղաքում հրավիրված հանրավաքին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես լավ հիշողություն ունեմ, նույնիսկ հիշում եմ շինարարների դեմքերը, բայց անունները կարող է չհիշեմ։ Այդ շինարարական աշխատանքների ծավալն ավելացնելու ամենադրդիչ ուժն եղել է այն միտքը՝ թե հաջորդ անգամա գալուց ինչպես պետք է նայեմ մարդկանց աչքերին», - ավելացրեց նա։

 «Հիմա ինձ մոտ հարց է առաջանում․ եթե երեք տարվա ընթացքում Սպիտակ քաղաքում այս իշխանությունների կողմից ոչինչ չի արվել, ի՞նչ երեսով են նրանք գալիս այստեղ, կազմակերպում  հանրահավաք այս նույն հրապարակում և դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար, ի՞նչ խղճով», - հարցրեց Քոչարյանը։

 «Հունիսի 20-ից հետո Հայաստանում դուք տեսնելու եք այնպիսի կառավարություն, որի համար նամուսի, թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ սա ենք արել, սա ենք և սա ենք արել։ Բայց այսօր ներկայիս կառավարությունը երկիրն ավերակների է վերածում», - ընդգծեց Քոչարյանը։

 «Մենք գալիս ենք իշխանության՝ վերականգնելու երկրի անվտանգությունը, պաշտպանելու սահմանները, ապահովել տնտեսական վերելք,  կանխել արտագաղթը, ստեղծել աշխատատեղեր և ապահովել բոլորիդ բարեկեցիկ կյանքը», - շեշտեց նախագահը։

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ